ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

ՀՀԿ-ն չի քննարկել քաղաքապետի թեկնածու առաջադրելու հարցը

ՀՀԿ-ն չի քննարկել քաղաքապետի թեկնածու առաջադրելու հարցը
11.07.2018 | 21:26

ՀՀԿ-ն դեռևս քննարկում չի ունեցել՝ Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրելու՞ են, թե՞ ոչ, լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ «Մենք նման քննարկում չենք ունեցել, համբերեք, կքննարկենք, լրացուցիչ ձեզ կհաղորդենք»,- ասաց նա:

Հարցին, թե ի՞նչը կարող է խոչընդոտել, որ ՀՀԿ-ն թեկնածու առաջադրի, Բաղդասարյանն ասաց. «Կշարժվենք օրենքով, ո՞վ է ասում, որ հայտարարում ենք` առաջադրում ենք, կամ չենք առաջադրում։ Չենք քննարկել»: Հարցին` իմաստ ունի՞ առաջադրել թեկնածու, երբ հանրության համակրանքը ՔՊ-ի կողմն է, նա արձագանքեց. «Քաղաքացիական պայմանագիրը ավագանիում մեծամասնություն ունի՞»:

Դիտվել է՝ 2695

Մեկնաբանություններ